Հունիսի 4-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 հունիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 սրահում կկայանա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բացումը: ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից հղմամբ: http://www.parliament.am/council_8/AJXV_035_26052025.pdf : Հանձնաժողովների համատեղ նիստի բացմանը կարող են ներկա լինել միայն ԱԺ-ում հավատարմագրված օպերատորները եւ լուսանկարիչները: 

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /ներքին գործեր/: 

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ /նիստը դռնփակ է/: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /պաշտպանություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն, արտաքին հետախուզության ծառայության, պետական ռեզերվներ/: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին AI9 Startup Campus-ում (Իսահակյան փողոց 9) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում առողջապահական ոլորտում արհեստական բանականության կիրառությանը՝ լաբորատոր տվյալների վերլուծությամբ։ Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, Docus համահիմնադիր, տնօրեն Ռոբերտ Սարգսյան, «Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր, տնօրեն Արման Հովհաննիսյան: Կարինե Տերտերյան, +37498309923:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի ասուլիսը։ Թեմա. Երևանի փողոցներում սպասվող երթևեկության փոփոխությունները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին Մատենադարանում Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրավիրում է մասնակցել Երևանում կայանալիք չորրորդ ամենամյա միջազգային եռօրյա համաժողովին՝ «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով։ Հիմնական բանախոսների թվում կլինեն միջազգային կարգի դատախազներ, դատավորներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ։ +374 98 000560։ 

Ժամը 14:15-ին ՀՀ վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա Գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան վերաբերյալ հերթական դատական նիստը: Հայաստանի գրողների միություն

Ժամը 18:00-ին Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան 36-րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնու գաղափարները. բարոյականության, հոգևորի և հասարակական արդարության արտացոլումները» վերտառությամբ միջոցառումը։

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա, մամուլի շենքի դիմաց/ հրավիրում է հերթական քննարկման՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը ՌԴ արտգործնախարարի հայտնի այցից հետո և ըստ այդմ՝ ներքաղաքական զարգացումների հնարավոր նոր կազմավորումների ու համաձայնությունների համատեքստում։ Օրվա հյուրերն են՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և ԱԺ պատգամավոր: 

Մշակույթ

Ժամը 18:30-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ համերգասրահի տնօրինության աջակցությամբ կկայանա 7 կանանց «Չնկարիչների ցուցահանդես. ի սրտե» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Կներկայացի մոտ 45 կտավ։ 2022 թվականին իրենց մասնագիտական աշխատանքում կայացած, իրենց տեղը գտած մի խումբ կանայք հավաքվեցին նկարչուհի, Նկարիչների միության անդամ Անուշ Առաքելյանի շուրջ՝ նկարելու։ Նրանցից գրեթե ոչ մեկ երբևէ վրձին չէր վերցրել իր ձեռքը, երբևէ չէր աշխատել գույների հետ և գաղափար անգամ չուներ, թե ուր են տանելու այդ գույներն ու  հանդիպումները: Հեղինակներ՝ /տարիքը՝ 40+))))))))/ անգլերենի ուսուցչուհի, թոշակառու Գայանե Կարապետյան, «Աստղիկ» ԲԿ, բժշկուհի Ռուզաննա  Խոնդիկյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինժեներ Անահիտ Բժիկյան, դաշնակահար, հոգեբան Նունե Մանուչարյան, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, բանասեր Գոհար Գևորգյան, բանասեր, լրագրող, ISOC Armenia PR մենեջեր, ԵՊԼՀ դասախոս Լիլիթ Գալստյան, մաթեմատիկ, Viva-ի՝ որակի վերահսկման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Լիլիթ  Աճեմյան։

Հայերեն Русский

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում