Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա, որի ընթացքում բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպման հնարավորություն կունենան: Տեղի է ունեցել նաեւ քննարկում Ճապոնիայի խորհրդարանականների՝ Հայաստան այցի հնարավորության վերաբերյալ:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ մակարդակը, ընդգծել Թումո կենտրոնի բացման նշանակությունը: Նա խաղաղության օրակարգի հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում