Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմաս Ֆլեթչերը հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների մանրամասն փոխանակում առավել սուր ճգնաժամային իրավիճակների շուրջ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ներառյալ պաղեստինաիսրայելական հակամարտության գոտին, Սիրիան և Լիբանանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շուրջ հակամարտության խնդրին՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի ապաքաղաքականացման վրա», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության աշխատանքի և Համաշխարհային կազմակերպության հումանիտար արձագանքման համակարգի ընդհանուր հարցեր՝ հաշվի առնելով «ՄԱԿ-80» համալիր բարեփոխումները։ 

«Նշվել է ջանքերի օպտիմալացման, դրանք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանեցնելու, գործողություններին համապատասխան ֆինանսական աջակցություն ապահովելու անհրաժեշտությունը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով