Երևան

Տիգրան Ավինյանն ու Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդան քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ու Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդան քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։

Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի երկու մայրաքաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում