Թուրքիա

Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Ես նրան ասացի, որ աջակցում եմ ղեկավարների գագաթնաժողովին, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հրադադար տեղի չի ունենա՝ առանց նման հանդիպման», - ասել է Զելենսկին։ 

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

«Նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպման, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ այդ երկու ղեկավարները և երկու կողմերը միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լևիթը։ 

Նա շեշտել է, որ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ 

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ, սակայն հրադադարի հասնելու մասով մեծ առաջընթաց չի գրանցվել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում