Սպորտ

Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի. Վահան Բիչախչյան

1 րոպեի ընթերցում

Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի. Վահան Բիչախչյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ավարտված մրցաշրջանից դժգոհ չէ, սակայն նպատակի ունի առավել շատ խաղաժամանակ ստանալ գալիք մրցաշրջանում:

«Ինձ համար այս մրցաշրջանը երկու տարբեր հատվածներ ունեցավ, քանի որ առաջին հատվածում հանդես էի գալիս «Պոգոն»-ի, իսկ երկրորդը` «Լեգիա»-ի կազմում: «Լեգիա»-ի տեղափոխությունից հետո վնասվածքս խորացավ ու խանգարեց ինձ: Ուրախ եմ, որ «Լեգիա»-ի կազմում դարձա Լեհաստանի գավաթակիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բիչախչյանը:

Վերջինիս խոսքով` մրցաշրջանի վերջնամասում նոր ակումբում ավելի քիչ խաղաժամանակ է ստացել ու հիմա իր հիմնական նպատակը հաջորդ մրցաշրջանում հնարավորինս շատ խաղալն է:

«Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի: Հիմա երեք շաբաթ է, ինչ սկսել եմ բուժումներս վնասվածքից: Թիմի հետ մարզումային աշխատանքներս կսկսեմ երեք շաբաթից»,-առանձնացրեց նա:

Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի հետ դարձել է Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում