Հունիսի 3-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում կկայանա վերանորոգված և կահավորված երեք ամբուլատորիաների բացման պաշտոնական արարողությունը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Միջոցառմանը ելույթներով հանդես կգան. Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ինչպես նաև Մասիս և Վեդի համայնքների ղեկավարներ՝ Դավիթ Համբարձումյանը և Գարիկ Սարգսյանը։ Ժամը 15։30-ին վերադարձ Երևան: +374 96439313

Ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հանդես կգամ բրիֆինգով։

Ժամը 11:45-ին «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամում (Տիգրան Մեծ 38) տեղի կունենա Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հատուկ խորհրդական, պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ֆրանկոֆոն ռեգիոնների միջազգային ասոցիացիայի նախագահ Լորան Վոքիեի աջակցությամբ կենտրոնում հիմնված հրուշակագործության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Լաբորատորիայի բացմանը ներկա կլինեն՝ ֆրանսիական կողմից. Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, հայկական կողմից. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Արարողությանը ներկա կլինեն նաև ՍԵՊՖԱ-ի հայաստանյան և եվրոպական մի շարք գործընկերներ: +374 10 57 85 34 : 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Մյասնիկյանի արձանի դիմաց /Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոց/ կկայանա Ամերիաբանկի՝ հանրային տրանսպորտի ուղետոմսի քեշբեքի արշավը։ 093 667095:

Ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում /Տերյան 72/ կկայանա հանդիսավոր բացում եւ պարգևատրման արարողություն՝ «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապեր: Հունգարիայի հետ բարեկամական և մշակութային կապերի ամրապնդման, հասարակական, մշակութային, գիտական, կրթական և միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԳՆ աշխատակից, «Հայաստան-Հունգարիա» բարեկամության և մշակութային համագործակցության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը Հունգարիայի նախագահի կողմից  պարգևատրվում է «Հունգարական Բրոնզե Պատվո Խաչ» մեդալով։ Ելույթներ՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող հայագետ, գրող, պատմաբան, բ.գ.թ. Արծվի Բախչինյան, Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար, հունգարացի հայագետ Բալինտ Կովաչ, Գրականագիտության դոցենտ, բ.գ.թ., Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան: Ներկա կլինեն ՀՀ ԱԺ Հայ-հունգարական բարեկամության խմբի անդամներ, ներկայացուցիչներ. ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ: Բջջ .+37433 62 35 13: 

Հայերեն Русский

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի