Հայաստանի և Ադրբեջանի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Կոստանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմա-Աթայի հռչակագրով։ 

Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։  

«Մենք հետևողականորեն հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես գիտեք Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանը պատրաստ է ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը Սյունիքի մարզում անցկացնելը ևս խաղաղության ու համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ «Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը և տարածաշրջանային համագործակցությունը, որը նպաստելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, իսկ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Սա է առաջ շարժվելու մեր տեսլականը, և այս միջոցառումը Սյունիքում դրա խոսուն վկայությունն է»,- մանրամասնեց Կոստանյանը։

Նա հավելեց, որ վերը նշվածի համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ու երկրի անմիջական ու լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը։ 

Հայերեն English Français ქართული Русский Türkçe

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA