Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդերլանդներ» խորագիրը կրող ցուցադրությանը: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրո-Վինթեր, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան, Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփան: Դեռևս 2022թ. Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ: Roza Grigoryan, + 374) 77 30 34 84:

Ժամը 18:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա Հայաստանի պատմության թանգարանի և Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի կողմից համատեղ կազմակերպված «Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդերլանդներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշներ Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի համաժամանակյա նմուշների ընտրանիով։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին Բաղրամյան 34 հասցեից կմեկնեն Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ, որտեղ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը և «Ռուսական մարդասիրական առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում են ԶԼՄ-երի ներկայացուցիչներին մասնակցելու ավելի քան 150 տարի առաջ Հայաստանում հիմնադրված ռուսական ամենահին բնակավայրերից մեկի՝ Ֆիոլետովո գյուղի նոր մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։ Հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն. Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարությունը, «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչները, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարությունը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Լոռու մարզի ներկայացուցիչները, հասարակական և մշակութային գործիչներ, Ֆիոլետովո գյուղի բնակիչները: +374 41 14 00 14:

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը