11 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
30 մայիս, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 12:00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 12:00-12:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 12:20-12:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 12:40-13:00:
Պետական կառույցներ
Ժամը 09:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր աշխատանքը կշարունակի «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցելու է ավելի քան 50 հետազոտող՝ աշխարհի տարբեր երկրներից։ ՀՑԹԻ, +374 10 39 09 81:
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի, ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն, CyHub Armenia-ի նախագծերի ղեկավար Մարի Բարսեղյանի, Hexens ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Ռուբեն Մուրադյանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի ասուլիսը։ Թեմա. Հայաստանում կանցկացվի «CyberGEN» կիբեռանվտանգության 4-րդ համաժողովը։
Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի, Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտայի ասուլիսը։ Թեմա. Առանց ծխախոտի համաշխարհային օր. իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ից «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Բուզանդի 97/2) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ, կազմակերպում է քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով։ 091 569689:
Ժամը 10:15-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական ներկայացուցչության գրասենյակի մոտից /Կամար բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, կենտրոնական վերելակից շրջվել աջ/ կմեկնեն Աղվերան, որտեղ «Apricot Agveran Resort»-ում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի Հանրապետության համագործակցության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում կկայանա մամուլի սեմինար: Երկօրյա սեմինարը նվիրված կլինի ԱԶԲ-ի ռազմավարական առաջնահերթությունների քննարկումներին, ներառյալ կապիտալի շուկայի զարգացումը, կենսաբազմազանությունը և հաղորդակցությունը: Դասընթացները կվարեն ԱԶԲ-ի ծրագրերի պատասխանատուները՝ ինչպես Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, այնպես էլ ԱԶԲ-ի գլխավոր գրասենյակից, ներկայացնելով ԱԶԲ-ի կողմից ամբողջ երկրում ֆինանսավորվող նախագծերի իրական օրինակներն ու արդյունքները։ + 374 43 997710:
Ժամը 13:00-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի շինարարական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ «Construction Expo 2025» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է «Prom Expo» կազմակերպության նախաձեռնությամբ: Ցուցահանդեսի մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով: Prom Expo, 094 263542, 099 234889:
Ժամը 16:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փ. ¾) կկայանա կոնֆերանս: Քոուչինգը՝ որպես ժամանակակից առաջնորդության, թիմային արդյունավետության և մարդկային ռեսուրսների զարգացման գործիք, վերջին երկու տասնամյակում դարձել է գլոբալ ստանդարտ։ Այս մոդելը պաշտոնապես ներդրել և կիրառում են՝ միջազգային առաջատար կազմակերպություններում: Հայկական առաջատար կազմակերպությունները ներդնում են այն գործիքը, որն օգտագործում են Microsoft-ը, Google-ը, Netflix-ը, HSBC-ը, Deutsche Bank-ը և նույնիսկ մեծ պետությունների կառավարությունները։ Կոնֆերանսում կներկայացվեն հետևյալ կազմակերպությունների փորձն ու արդյունքները՝ ՀՀ կենտրոնական բանկ, «Ամերիաբանկ», «Բիբլոս» բանկ, «Ալեքսանդր» հյուրանոց, ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարական ծրագրերի կենտրոն), Picsart, COAF (Հայաստանի մանուկները հիմնադրամ), ավելի քան 1000 աշակերտ ունեցող դպրոց: Հարցազրույցների հնարավորություն՝ կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների և ICF-ի հավաստագրված քոուչերի հետ: Կազմակերպիչ՝ ICF Հայաստան (Միջազգային քոուչինգ ֆեդերացիայի (International Coaching Federation, ICF) հայաստանյան մասնաճյուղ:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին ՀՖՀՀ Ա դահլիճում (Դավիթ Անհաղթի 10) Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 25-ամյակի կապակցությամբ կազմակերպում է նորարարությանը, կրթությանը և հասարակական ազդեցությանը նվիրված երկօրյա աշխատարան և հաքաթոն «Արհեստական բանականությունը հանուն բարօրության. խելացի օգնականների ստեղծում առօրյա մարտահրավերների հաղթահարման համար» թեմայով։ Այս նախաձեռնությունը կազմակերպվել է Թուլուզի համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Սինոփսիս Արմենիաի հետ համագործակցությամբ։ +37498061798։
Մամուլի ակումբներ
Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքները 2025-ին. ի՞նչ է խոստացել պետությունը, ի՞նչ է ստացել ժողովուրդը» թեմայով։
Բանախոսներ՝
Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Կանխել բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը, ապահովել հանրային համերաշխություն, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմներ:
Այս նպատակներն ուրվագծված են 2023-2025 թվականների Գործողությունների ծրագրում, որը բխում է Արդարադատության նախարարության կողմից մշակված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից:
Հայաստանը ռազմավարական փաստաթղթերի միջոցով սահմանել է մարդու իրավունքների օրակարգը։ Ի՞նչ է խոստացել ռազմավարությունը և ի՞նչ ունենք իրականում։
Մշակույթ
Ժամը 14:00-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում (Թամանյանական մասնաշենք, Տերյան 72) Հայաստանի ազգային գրադարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ հանդիպումների շարք հրատարակիչների հետ՝ «Խորհուրդ են տալիս հրատարակիչները. գրքային նորություններ» խորագրով։ «Անտարես» հրատարակչության գրքային նորությունները կներկայացնի գրականագետ, հրատարակչության գլխավոր խմբագիր, բգթ Արքմենիկ Նիկողոսյանը։ Բանախոսներ՝ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյան, «Անտարես» հրտարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյան: Հեռ. 033 62 35 13:
Ժամը 18:00-ին «ՀայԱրտ» կենտրոնում (Մաշտոց պող.7ա) կկայանա Արա Հայթայանի «Փոխակերպումի աշխարհագրությունը» խորագրով հետահայաց ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 85 աշխատանք՝ գեղանկարներ, մետաքսագրություններ, թանաքով և ջրաներկով արված գործեր, գծանկարներ, ճեպանկարներ, ինչպես նաև արժեքավոր արխիվային նյութեր։ Նախագծերի համակարգող Միլենա Եղիազարյան, Հեռ. +374 10 53 91 96, +374 43 00 20 23:
Ժամը 18:30-ին Գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/ տեղի կունենա «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում: Թանգարանում պահվող վեց տասնյակից ավելի ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։ Նախագծի հովանավոր՝ AWI International ընկերություն: Գործընկերներ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Հեռ. 010563641:
Ժամը 18:30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը և ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020)՝ համանուն գրքի նկարազարդումների ցուցադրության բացումը։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն դեռևս 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի նկարազարդումների բնօրինակ էսքիզները, որոնց հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ Վ.Աբրահամյանն է: