ՀՀ Էկոնոմիկայի նախարարը Աստանայում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանում անցկացվող «Աստանա միջազգային համաժողով»-ի ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կասինովը և «Մասդարի» ԱՊՀ տնօրեն Աբդուլլահ Զայեդը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ պանելային նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիայի տնտեսական ապագային, էներգետիկ նորարարություններին, ջրի կայուն կառավարմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովմանը և մի շարք այլ թեմաների։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ոլորտներում Հայաստանն այսօր ունի ամենամեծ ներուժը Եվրասիական տարածաշրջանում հարևանների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է՝ 

ենթակառուցվածքային ինտեգրումը՝ այս համատեքստում առանձնացնելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,

էներգետիկան և կայուն փոխակերպումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, ջրածնային տեխնոլոգիաների և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում,

նորարարությունն ու մարդկային կապիտալը՝ նշելով, որ Հայաստանը ներդրումներ է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում։

«Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ եղել է, կա և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու (win-win) ռազմավարությանը, և այսօր, երբ շահերի և հնարավորությունների համաշխարհային քարտեզը փոփոխվում է, Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք։ Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը՝ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և վստահության քաղաքականության հարցում», - նշել է նախարարը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան