Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Ռուբիոն ողջունել է շաբաթ և կիրակի օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ռազմագերիների փոխանակումը։ Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչերը Ուկրաինայի հետ կառուցողական, բարի կամքի երկխոսության վերաբերյալ՝ որպես այս պատերազմը դադարեցնելու միակ ուղի», - նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մայիսի 19-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի համար Մոսկվայի կողմից կոնկրետ առաջարկների նախապատրաստման մասին։

Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի վրա, և հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերին։

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով