Մայիսի 29-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

 

ՀՀ ԱԺ

10:00–ին տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստը:

 Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքում (Տերյան 44) կկայանա Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվի մայրաքաղաքում երեք հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագիրը։ Ասուլիսի բանախոսներ՝  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյան, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյան: Նախագծի շրջանակում Երևանում առաջին անգամ կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ, որոնք ամբողջությամբ հասարակական նշանակության տարածքներ են։ +374 11 51 84 30:

Ժամը 14:30-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի Հրաչյա Թամրազյան դահլիճում տեղի կունենա «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով» խորագրով միջոցառումը: Այն համատեղ կազմակերպել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և Մյունխենի տեխնիկական համալսարանը: Միջոցառման հատուկ հրավիրված բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի արտաքին կապերի փոխնախագահի պաշտոնակատար և աշխատակազմի ղեկավար Դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին, Գերմանիայի Կարլսրու տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր անդամ, նախկին ռեկտոր Դոկտոր Դիտմար Էրթմանը և Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարության ֆինանսավորման գործադիր գործակալության տնօրեն Պրոֆեսոր Էդրիան Կուրաժը։ ԿԳՄՍՆ 

Ժամը 13։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիաի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի,  Art Wine Party ընկերության հիմնադիր Մերի Գալստյանի, «Արտույտ» բրենդի հիմնադիր Արևիկ Առաքելյանի ասուլիսը։ ԹԵՄԱ- Երևանի գինու օրեր․ սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։

Ժամը 09:00–ից Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաժողովների սրահում կմեկնարկի «Հայոց ցեղասպանության մեկ դարը. Ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Գյուլբենկյան 38 հասցեում /5-րդ հարկ/ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում սփյուռքահայ անվանի ցեղասպանագետ, հետազոտող և արխիվագետ Արա Քեթիբյանի հետ։ Կենտրոնում հանդիպման շրջանակներում Արա Քեթիբեանը կներկայացնի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի թեմաներով տասնամյակներ շարունակ իր կատարած արժեքավոր ուսումնասիրությունները։

Ժամը 17:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Կապիտալի շուկայի աջակցության (ԿՇԱ)» ծրագրի առաջին կրթական համաժողովը։ Եվրոպական Միության (ԵՄ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), նախագծի իրականացման գործընկերներ Galt & Taggart-ի և Ameria Management Advisory-ի հետ համատեղ կկայանա ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԿՇԱ ծրագրի առաջին կրթական համաժողովը։ Նախաձեռնությունն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Տեղեկատվության հեռացման պահանջ. նոր իրավական գործիքն ի՞նչ հետևանքներ կունենա լրատվամիջոցների համար» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյան, փաստաբան Դավիթ Ասատրյան, ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյան:

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը