Մայիսի 28-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մայիս,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Holiday Inn Yerevan» հյուրանոցում /Ամիրյան 2/ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի համատեղ կազմակերպմամբ տեղի կունենա «Հակահայկականության անատոմիան Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում XIX դարի վերջին և XX դարի սկզբին. ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» խորագրով աշխատաժողով, որի շրջանակներում կքննարկվեն պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում հայության հանդեպ բռնությունների ձևավորման և արտահայտման գործընթացները, որին զուգահեռ կներկայացվի նաև հայության ստեղծարարությունը և ներդրումը Բաքվի որպես արդյունաբերական խոշոր կենտրոնի կայացման և զարգացման գործում։ 

Ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ամերիկացի գրող և ներդրող Հաուզել Մորգանի՝ «Փողի հոգեբանությունը. երջանկության, ագահության և հարստության անվերջ դասեր» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա կլինեն տնտեսագետներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ: Գրքի գլխավոր գործընկերը «Էփրիքոթ կապիտալ» ներդրումային ընկերությունն է: Շնորհանդեսի բանախոսներ՝ գրքի թարգմանիչ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Սեդրակյան, «Էփրիքոթ կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Վաչիկ Գևորգյան, Եվրո-ասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյան, Ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս, «Պարզից պարզ» պոդքաստի հեղինակ Արա Չալաբյան:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 19:30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին։ Մենակատար՝ ջութակահար Դիանա Ադամյան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում