Միացյալ Նահանգներ

Լավրովը հայտարարել է, որ Թրամփը հետաքրքրված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ

1 րոպեի ընթերցում

Լավրովը հայտարարել է, որ Թրամփը հետաքրքրված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ դա իր պատերազմը չէ։ Նա շահագրգռված է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվեն։ Սա, ընդհանուր առմամբ, նրանց համատեղ նախաձեռնությունն էր նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Լավրովն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Կիևի միջև նորացված բանակցային գործընթացը խաթարելու Բրյուսելի փորձերը։ 

«Ես ոչ թե ենթադրում եմ Բրյուսելի փորձերը՝ խաթարելու նորացված բանակցային գործընթացը, այլ տեսնում եմ այդ փորձերը: Ինչպես և դա տեսնում է ցանկացած օբյեկտիվ դիտորդ», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին բանակցությունները կայացել են մայիսի 16-ին Ստամբուլում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում