Տեսանյութ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 27-ին մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 15 հարց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Նիստի օրակարգում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում