Իրան

Իրանի ԱԳ փոխնախարարը դրական է գնահատել ԱՄՆ-ի հետ մինչ այս պահն անցկացված բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ փոխնախարարը դրական է գնահատել ԱՄՆ-ի հետ մինչ այս պահն անցկացված բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ մինչ այս պահը Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները լավ են ընթացել:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի դիվանագետը հայտարարել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

‹‹Չեմ ցանկանում առաջ ընկնել և դատողություն անել, բայց կարող եմ ասել, որ մինչև այս պահը բանակցությունները լավ են ընթացել››,-նշել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ բանակցություններում դրական առաջընթացի մասին, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, անդրադառնալով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններին, հայտնել էր, որ Թեհրանը կարող է գտնել խնդիրների լուծման ուղիներ, նույնիսկ առանց գործող պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների։

Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում, իսկ հինգերորդ հանդիպումը՝ մայիսի 23-ին՝ Հռոմում։ 

Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։                               

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում