Մայիսի 27-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ից Դվին  հյուրանոցում կշարունակվի «Երևանյան երկխոսություն» համաժողովը։ 

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24) տեղի կունենա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Փառատոնին մասնակցել է շուրջ 250 աշակերտ. անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական նախագծեր: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակում տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ։ Այն կազմակերպում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։ Աշխատանքի տոնավաճառը բացառիկ հնարավորություն է հանդիպելու Երևանի և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 20-ից ավել գործատուների hետ, ծանոթանալու նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին։ Ողջույնի խոսք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան (ենթակա է հաստատման), ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյան: 077 89 30 11: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Արդյո՞ք Հայաստանը մեծ քաղաքական ռեբրենդինգի կարիքն ունի» թեմայով: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի, բայց երկրի քաղաքական հորիզոնում դեռևս չեն երևում ոչ նոր դեմքեր, ոչ էլ նոր գաղափարներ: Իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը դեռ որերորդ տարին է, ինչ բախվում են խորհրդարանում։ Քաղաքական փակուղուց դուրս գալու համար Հայաստանին հիմնովի քաղաքական ռեբրենդինգ է պետք, կարծում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:

Մշակույթ

Ժամը 16:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կկայանա հանդիպում էստոնացի գրող Կալլե Կասպերի հետ: «Հայաստան» հրատարակչության կողմից լույս է տեսել էստոնացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ Կալլե Կասպերի «Հայուհիները» վիպակ-էսսեն՝ հայերեն, անգլերեն և իտալերեն թարգմանությամբ։ Գրքույկը ռուսերենից թարգմանել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը։ Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև գրքի շնորհանդեսը։ Հանդիպմանը ներկա կլինեն բգթ Արծվի Բախչինյանը, գրքի թարգմանչուհին՝ Կարինե Խոդիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, բգթ, Վահագն Սարգսյանը, բգթ Ներսես Աթաբեկյանը և այլք։ Հեռ. 033 62 35 13: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում