1 րոպեի ընթերցում
Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Ապակենտրոնացված համագործակցության ոլորտում շուտով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված քաղաքականության կոնֆերանսը, ինչը կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների միջև։ Սա նաև քաղաքական նշան է, որ միջոցառումը տեղի է ունենալու Սյունիքում՝ Գորիսում, որտեղ Ֆրանսիան կբացի նաև հյուպատոսություն»,- ասել է նա։