Մայիսի 26-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 մայիս,  2025            

ՀՀ վարչապետ

Ժամը 10:40-ին ՀՀ նախագահականում կկայանա ՀՀ վարչապետի ու Սլովակիայի վարչապետի հանդիպումը: 

Ժամը 12:30-ին ՀՀ նախագահականում կկայանա Հայաստանի և Սլովակիայի վարչապետների ասուլիսը: 

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 214  դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ:

ՀՀ նախարարություններ

Ժամը 13։05-ին ԱԳՆ-ում կմեկնարկի Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ժամը 14:25-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն։ 

Ժամը 14:45-ին Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

ժամը 08:00-ից Դվին համալիրում կմեկնարկի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը: ժամը 08:00-ից 08:20-ն անձը հաստատող փաստաթղթով լինել «Seven Visions» (Դվին) համալիրում (հասցե՝ Պարոնյան 40) (08:30-ից ելումուտը սահմանափակվելու է): 

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մամուլի կենտրոնը տեղակայվելու է Դվին համալիրի հիմնական մուտքի աջ կողմում։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Հարցազրույցները նախատեսվում են անցկացնել «stand up» ձևաչափով՝ հատուկ առանձնացված հատվածում։ Խնդրում ենք հարցազրույցների վերաբերյալ բոլոր հայտերը մինչև մայիսի 25-ը, ժամը 17:00-ն ուղարկել +374 (94) 206 999 WhatsApp հեռախոսահամարին: Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանի ասուլիսը։ Թեմա. աղիքային վարակիչ հիվանդությունների հնարավոր ռիսկերը, կանխարգելիչ քայլերը։

Ժամը 15:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում (Ամիրյան 2) կկայանա լրագրողների համար դասընթաց՝ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության թեմայով։ Դասընթացը կվարի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում միգրացիայի կառավարման ոլորտում ի հայտ են գալիս նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Դրանց արձագանքելու կարևոր գործիքներից մեկը արդյունավետ հանրային հաղորդակցությունն է։ 093-25-31-51։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում