ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության՝ իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքների հիման վրա ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե ամեն ինչ հավասար լինի, մենք պատրաստ ենք փոխշահավետ նախագծեր իրականացնել, հենց փոխշահավետ», - ասել է Լավրովը՝ հանդես գալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ​​ակադեմիայի հովանու ներքո անցկացված «Հարավռուսական պատմական հողեր։ Ազգային ինքնություն և ժողովուրդների ինքնորոշում» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովում։

Նախարարի խոսքով՝ սա  «և՛ տիեզերքն է, և՛ բարձր տեխնոլոգիաները, անշուշտ նաև, էներգետիկան»։

«Մեզ մոտ աշխատել են ամերիկյան ընկերություններ։ Եվ այդ ամենը հնարավոր է, եթե ամերիկացի գործընկերները պատրաստ լինեն համաձայնության, և նրանք, իմ կարծիքով, պատրաստ են համաձայնեցնել այնպիսի սկզբունքներ, որոնք կապահովեն իրավահավասարությունն ու փոխշահավետությունը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը։

Բնութագրելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը՝ Լավրովն ասել է. «Վերադարձ կանոնավորությանը»։

ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «ժամկետները դեռևս չեն որոշվել»։

Հայերեն ქართული Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով