«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ հայտարարելով, որ դրա իրագործումը հնարավոր կլինի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովը խոսել է պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հաղորդակցային ուղիների և ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը, այդ թվում՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարներին։ 

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմն այդ նախաձեռնության մանրամասներն իրեն է ներկայացրել օրեր առաջ Երևան կատարած այցի շրջանակներում։

«Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» անունով նախաձեռնությունը՝ ձգտելով ներառել իր տարածքն ու լոգիստիկ հնարավորությունները մայրցամաքային ընդհանուր խոշոր գործընթացներում։ Եթե մենք խոսենք այդ մասին, ապա մենք կողմ ենք, որ բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը զարգանան»,-նշել է Լավրովը։

Վերջինս հավելել է, որ պրակտիկայում այդ նախաձեռնության իրագործման համար, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։

«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում։ Ակնհայտ է, որ համաձայնագրի համաձայնեցումը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված լինեն դրանով»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը։ 

ՌԴ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ հակամարտությունների հաղթահարումն ու այդ հակամարտությունների պատճառով արգելափակված տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը միանշանակ կօգնի տարածաշրջանի մրցունակության խթանմանը։  

Հայերեն العربية English Español ქართული Русский 中文

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով