4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 մայիս, 2025
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին վերջին դասի միջոցառումներին մասնակցելու և շրջանավարտներին շնորհավորելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց, իսկ ժամը 11:00-ին՝ Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոց:
Ժամը 10:00-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կայցելի Երևանի թիվ 89 հիմնական դպրոց, ժամը 11:00-ին՝ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց, ժամը 12:00-ին՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին:
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. ՆԳՆ հանրային ծառայություններ․ իրականացվող բարեփոխումները։
Ժամը 11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կընդունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությանը: Հանդիպման շրջանակում կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև։ Տեղի կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ասիական սեյսմաբանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Լի Լիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը։ Դոկտոր պրոֆեսոր Լի Լիին մեծ ներդրում ունի Հայաստանի տարածքում սեյսմակայանների տեղադրման, դրանց շահագործման և հետագա զարգացման գործում։ ՀՀ ԳԱԱ
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15:50-ից «Իմփաքթ Հաբ Երևան»-ում (Տիգրան Մեծի պող.80) կկայանա միջոցառում՝ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի 5-ամյակի տոնակատարություն: 2020 թվականից Impact Europe-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը վճռորոշ դեր է խաղացել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի զարգացման գործում։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից, որը Հայաստանի առաջատար նորարարության կենտրոն է և 110+ քաղաքներ ընդգրկող գլոբալ ցանցի մաս։ Ուղիղ հարցուպատասխանի հնարավորություն՝ ծրագրին առնչվող բարձրաստիճան պաշտոնյաների և ներգրավված կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյան, դրամաշնորհների խորհրդատու Impact Europe-ում Մարտեյն Բլոմ: Ծանոթություն: Ընդլայնված մեծ հարցազրույցների համար խնդրում ենք դիմել նախապես՝ հյուրերի հետ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու նպատակով։ +37498040750:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 14:00-ին Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցության շրջանակում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված իրանցի հռչակավոր խորագետ Խայամի կյանքին և ստեղծագործությանը։
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով իրավական բացերն ու անորոշությունները» թեմայով։ Բանախոսներ՝ փաստաբաններ. Հարություն Հարությունյան, Վարազդատ Ասատրյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյան: