Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրել է ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ է կատարել Հայոց Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ դեսպանները թե՛ իրենց երկրներում, թե՛ ծառայության վայրերում վստահաբար առիթ ունեցել են շփվելու հայ համայնքների հետ, ծանոթանալու հայ ժողովրդի ազգային ավանդույթներին ու դավանած արժեքներին՝ հավելելով, որ սեմինարի անցկացումը Հայաստանում պիտի առիթ դառնա ավելի լավ ճանաչելու երկիրն ու նրա բազմադարյա ժառանգությունը, ինչպես և հաղորդ դառնալու Հայաստանում տիրող դժվարին կացությանը։

Նորին Սրբությունը նաև մտահոգությամբ անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին, ինչպես և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունը կարևորեց ԵՄ երկրների ու կառույցների կողմից առավել գործուն քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության առնչությամբ։

Վերջում դեսպան Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, կարևոր է նկատել Հայ Եկեղեցու հետ երկխոսությունն ու գործակցությունը՝ ի նպաստ հարատև և արդար խաղաղության հաստատման։

Հայերեն English Русский

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս