Լավրովը պնդում է, որ ՌԴ-ի կողմից Հայաստանին չմատակարարված զենքի հարցը կարգավորվել է

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում քննարկել են պայմանագրով հաստատված, բայց այդպես էլ ՀՀ-ին չմատակարարված զենք-զինամթերքի հարցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովի հայտարարությունից: 

Լրագրողի հարցին, որ Ռուսաստանը  զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է՝ ՌԴ ԱԳ նախարար պատասխանեց. 

«Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը: Այդ վճարումները հաշվանցվել են ալ նպատակների, այստեղ հակասություն չկա: Մատակարարումների առումով կարող եմ ասել՝ Ռուսաստանը հիմա ունի իրավիճակ, որով պայմանավորված՝ ստիպված ենք կռվել ամբողջ Եվրոպայի դեմ: Գործնականում, եվրոպական երկրներից Ուկրաինա հասնող զենքը շատ է, ժամանակակից զենք է, և այդ զենքը մեր պատասխանն է պահանջում: Համոզված եմ՝ մեր հայ բարեկամները մեզ հասկանում են, գիտեն, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել: Բայց անգամ այդ իրավիճակում հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են և մենք այդ պրակտիկան կշարունակենք»:  

Անդրադառնալով հարցին, որ հատկապես այդ պարագայում Ռուսաստանը չպետք է ընդդիմանա Հայաստանի՝ այլ երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից զենք-զինամթերք ձեռքբերելուն,Սերգեյ Լավրովը երկիմաստ պատասխան տվեց.

«Որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է: Եթե իրենք  ցանկանում են ունենալ ֆրանսիական կամ այլ երկրի բազա՝ լրացուցիչ մատակարարների համար, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու: Մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել: Նույնիսկ՝ այն ամենով հանդերձ, ինչ ես քիչ առաջ ասեցի»,- վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարարը՝ չմոռանալով հիշեցնել, որ Ֆրանսիան Ռուսաստանի համար, մեղմ ասած, բարեկամ երկիր չէ: 

Սերգեյ Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները, ինչպես նախկինում, հիմա էլ շատ ջերմ են՝ ի հեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում, թերևս, միմյանց դիրքորոշումները ոչ լիարժեք հասկանալու պատճառով: 

 

Հայերեն English 中文

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով