Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը խորհրդակցությունների ծրագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին։ Մայիսի 21-ին նա հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ: Այս պային երկու երկրների ԱԳ նախարարները հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով:
Սերգեյ Լավրովը հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։