Քաղաքականություն

Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Սպունիկ Արմենիա»-ն, Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ դրա համար որպես որակյալ հիմք դիտարկելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ 

«Դուք միշտ կարող եք հույս դնել մեր աջակցության վրա ինչպես կոմունիկացիաների հաղորդակցության, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և հումանիտար խնդիրների լուծման հարցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Նա հավելել է, որ Մոսկվան տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի զարգացման նշանակալի ներուժ է տեսնում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրներին և նրանց մոտիկ հարևաններին։ 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում