Իսրայելը դատապարտել է Կալասի մեկնաբանությունները Գազայի վերաբերյալ՝ ԵՄ-ին կոչ անելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

3 րոպեի ընթերցում

Իսրայելը լիովին մերժել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունները Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ և կոչ է արել Եվրամիությանը ճնշում գործադրել ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք ամբողջությամբ մերժում ենք հայտարարության մեջ որդեգրված ուղղությունը, որն արտացոլում է Իսրայելի առջև ծառացած բարդ իրականության լիակատար թյուրըմբռնումը։ Այս պատերազմն Իսրայելին պարտադրվել է ՀԱՄԱՍ-ի կողմից, և ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու դրա շարունակության համար։ Իսրայելը բազմիցս համաձայնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման ամերիկյան առաջարկներին։ ՀԱՄԱՍ-ը մերժել է այս բոլոր առաջարկները», - նշվել է հայտարարության մեջ։

Իսրայելի արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվել է, որ իրողությունների անտեսումը և Իսրայելին քննադատելը միայն խրախուսում է ՀԱՄԱՍ-ին՝ պահպանելու իր դիրքորոշումները։ 

«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ճնշում գործադրել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է՝ ՀԱՄԱՍ-ի վրա», - նշվել է հայտարարության մեջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն վերանայում է Իսրայելի հետ առևտրային կապերը կարգավորող պայմանագիրը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Կալասը նշել է, որ անդամ երկրների «հսկայական մեծամասնությունը» «շատ է ցանկանում այն ուղերձն ուղարկել, որ այս մարդկանց տառապանքներն անտանելի են»։ 

Կալասը, սակայն, չի տրամադրել վերանայման ժամկետների և մեխանիզմների վերաբերյալ հստակ մանրամասներ։

Բրիտանիան իր հերթին դադարեցրել է ազատ առևտրի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ և պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների և մի քանի վերաբնակների նկատմամբ՝ անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում և Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում իրականացվող գործողությունները։  

Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան դադարեցնում է ազատ առևտրի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո