5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
21 մայիս, 2025
ՀՀ նախարարություններ
Ժամը 09:50-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Ժամը 11:00-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն: ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:
Ժամը 11:20-ին ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բու լեռնահեծանվային պարկում (Վանաձոր, Մյասնիկյան 90/2-3) ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հրավիրում է Կենսաբազմազանության ազգային շաբաթվա շրջանակում կայանալիք Կենսաբազմազանության օրվա՝ «Միավորում հանուն բնության. Միջազգային համագործակցության օր» միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն շրջակա միջավայրի վերականգնման, երիտասարդների համար կանաչ ձեռներեցության և կենսաբազմազանության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության հաջողված օրինակներ: Ուշագրավ են այգու և հեծանվամարզական հրապարակի պաշտոնական բացումը, համայնքային վերականգնողական նախագծի ներկայացումը, վերականգնված հեծանվային և անտառային արահետներով քայլարշավը ուղեկցորդի մասնակցությամբ, ինչպես նաև ճաշի ընթացքում Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկրի դերին նվիրված քննարկումը։ ՀՀ ՇՄՆ, 043 600088:
Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում կկայանա 2000 թվականից Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՕՖ-ը 16 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝ ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների և պատմության ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: ՀՕՖ, +374 93 521016:
Ժամը 12:00-ից ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց կկայանա խաղաղ հավաք՝ ի պաշտպանություն հայկական արտահանման բեռնափոխադրումների, բարձրաձայնելու Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրների վերաբերյալ: +374 91 909889:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում (Բաղրամյան պողոտա 40) կմեկնարկի աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումը կազմակերպում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և ETF-ը։ Հայաստանը՝ առաջիններից Եվրոպայում, որը փորձարկում է ՄԿՈՒ համակարգի խորքային վերլուծության նոր գործիքը: Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ETF ՄԿՈՒ քաղաքականության մշակման առաջատար մասնագետ Մունիր Բաատին: Աշխատաժողովին կմասնակցեն. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամներ, որակի ապահովման փորձագետներ, քոլեջների տնօրեններ և որակի պատասխանատուներ: ՈԱԱԿ, 093645564:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6 , IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում` «Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը. նոր օրինագիծ» թեմայով։ Բանախոսներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյան:
Մշակույթ
Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվեն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» և պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Շահին Դանեշվար (Իրան)։ Press Secretary Lilit Grigoryan +374 93 51 71 12։