Մարզեր

Պարգևատրվել են Վարդենիս համայնքի պահեստազորայինները

1 րոպեի ընթերցում

Պարգևատրվել են Վարդենիս համայնքի պահեստազորայինները

Գեղարքունիքի մարզի  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանի համատեղ նախաձեռնությամբ պարգևատրվել են Վարդենիս համայնքից 2025 թվականի վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայինները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանում հրավիրված հանդիպման ժամամանակ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը շնորհակալագրեր են հանձնել 2025 թվականի գարնանը կազմակերպած վարժական հավաքների մասնակիցներին:

Շնորհավորելով հավաքվածներին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարժանքներին մասնակից պահեստազորայիններին ու հավաստիացրել, որ համայնքապետարանը մշտապես հայրենիքի պաշտպանների ու նրանց ընտանիքների անդամների կողքին է։ 

Գնդապետ Արմեն Մնացականյանը ևս շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ պատվով ու պատասխանատվությամբ  կատարելու համար և նշել, որ նրանք լավագույն օրինակ են վարժական հավաքների հաջորդ հերթափոխերի զորակոչվածների համար: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում