Մշակույթ

Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել միջազգային ու հանրապետական փառատոներում

1 րոպեի ընթերցում

Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել միջազգային ու հանրապետական փառատոներում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել միջազգային ու հանրապետական ստուգատեսներում։

«Արմենպրես»-ի թղթակցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ Գանձակի մշակույթի տան «Նկարչության» բաժնի սան Դիանա Հովհաննիսյանը Կիպրոսում մասնակցել է Նիկոսիայի կրթության, գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցած «Gold Aphrodite» 2025 արվեստների միջազգային փառատոնին և արժանացել «Գրան- Պրի» մրցանակի` ստանալով Դուբայում կայանալիք միջազգային մրցույթի հրավեր։

Մշակույթի տան «Նկարչության» բաժնի սան Լալա Ավետիսյանի «Շառլ Ազնավուր» աշխատանքն էլ Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի` ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Շառլ Ազնավուր- 100», «Սերգեյ Փարաջանով -100» մրցույթում 104 աշխատանքների հետ ճանաչվել է լավագույնը։ Այդ աշխատանքները  մեկ ամիս ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնում։    

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում