Մայիսի 20-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի: Օրակարգը՝ աստեղ:

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում կկայանա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 15:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Կից՝ օրակարգի հղումը. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-470/  

Ժամը 11:00-ին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում (RACGR բազա, Կոտայքի մարզ, Բալահովիտ, 2-րդ փողոց, 87 շենք) կանցկացվեն Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված միջազգային ցուցադրական վարժանքներ և հրշեջ-փրկարարական սարքավորումների ու տեխնոլոգիաների ցուցահանդես։ Կմասնակցեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը և ՌԴ ԱԻ նախարարի տեղակալը։ +374 33 704 101։

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ  Էդգար Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի ասուլիսը։ Թեմա. անչափահասների շրջանում թմրանյութերի հնարավոր տարածվածությունը։

Ժամը 18:30-ին Fabula Coworking-ում (Սայաթ-Նովա 40) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն՝ «Ներուժ 6.0» Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, «Գաղափարից մինչ բիզնես» դրամաշնորհային ծրագիրը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության և հարկային արտոնությունների հնարավորությունները: Խոսնակներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյան, գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթևոսյան, փորձագետ Լուսինե Թովմասյան, հաջողված ստարտափների հիմնադիրներ, որոնք կկիսվեն իրենց փորձով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին «Դաբլթրի բայ հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի կունենա միջոցառում՝ «Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը և թվային գործիքները» ու «Թվային գործիքները և իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը գնումների գործընթացում» թեմաներով։  

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը