Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնի մարզում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արագածոտնի մարզ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից, Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։

Այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանը, Միլադա Հովհաննիսյանը և մարզպետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ 

Աննիտա Դեմետրիուին ներկայացվել են տարված աշխատանքի ծավալները և ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացել է շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսել նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսել է նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը։ 

Նա ընդգծել է, որ լիովին գիտակցում է այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են շահառու ընտանիքները, և իր խոսքում անկեղծ ապրումակցում և զորակցություն է հայտնել նրանց։ 

Աննիտա Դեմետրիուն ընդգծել է Կիպրոսի կառավարության շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ այսպիսի ծրագրերի միջոցով շարունակելու փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր։

«Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է Կիպրոսի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի ֆինանսավորմամբ։ Այդ միջոցներով էլ 2024 թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած հիմնադրամը կարողացել է հաջողությամբ իրականացնել նախաձեռնության բոլոր փուլերը՝ կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած ջերմատների կառուցումից մինչև սերմերի և սածիլների տրամադրում ընտանիքներին։ Զուգահեռաբար անցկացվել են նաև տեսական և գործնական դասընթացներ շահառու ընտանիքների հետ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն մասնագետների կողմից՝ ջերմատնային տնտեսության արդյունավետ վարման նպատակով։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Արագածոտնի և Լոռու մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 ընտանիքներ ստացել են 250 քմ մակերեսով ջերմատներ, որոնք հնարավորություն են տալիս շահառուներին վարել կայուն գյուղատնտեսական գործունեություն և տնտեսապես ապահովել իրենց ընտանիքները։ Ծրագրի հիմնական նպատակը ԼՂ-ից տեղահանված ընտանիքների տնտեսական կայունության ապահովումն է, ինչպես նաև համայնքներում նրանց արդյունավետ ինտեգրումը և ՀՀ-ում մշտապես բնակվելու խթանումը։

Նախաձեռնության ավարտը մայիսի 31-ն է, բայց ինչպես մյուս ծրագրերի, այնպես էլ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառուների հետ հիմնադրամը պլանավորում է շարունակական աշխատանք կատարել՝ հնարավորության դեպքում տրամադրելով հավելյալ աջակցություն և ներգրավելով նրանց ինքնակրթվելու, զարգանալու, ոտքի կանգնելու համար ստեղծված այլ ծրագրերում։

 

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ