5 րոպեի ընթերցում
ՀՀ ԱԺ
ժամը 10:15-ից տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի
Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի
գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: Հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ԱԺ ոսկեզօծ դահլիճին կից սրահ ներկայանալ՝ ասուլիսը լուսաբանելու համար:
Պետական կառույցներ
Ժամը 11:30-ից «Ալեքսանդր» հյուրանոցի «Կարս Էրեբունի» սրահում (Աբովյան փողոց 3/4) ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթը՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը: Ժամը 15:30-16:00-ը մրցանակաբաշխության արարողություն: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: ՀՀ ԿԲ , (010) 592592-0702:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) կկայանա հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված գիտական և գործնական կոնֆերանս՝ «Համագործակցություն փրկության անունով» թեմայով, որին կմասնակցեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը և ՌԴ ԱԻ նախարարի տեղակալը։ Երևանում մայիսի 19-20-ը Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի /RACGR/ 10-ամյակի առթիվ կկայանան տոնական միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջազգային գիտագործնական համաժողով՝ Ռուսաստանի փրկարարական և արտակարգ իրավիճակների կենտրոնի խորհրդի անդամների, ղեկավարության, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարարական ստորաբաժանումների գործող աշխատակիցների և վետերանների, երիտասարդական և կամավորական փրկարարական կազմակերպությունների, արտասահմանյան արտակարգ ծառայությունների մասնագիտացված ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, ժամը 11:00-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում (RACGR բազա, Կոտայքի մարզ, Բալահովիտ, 2-րդ փողոց, 87 շենք) կանցկացվեն միջազգային ցուցադրական վարժանքներ և հրշեջ-փրկարարական սարքավորումների ու տեխնոլոգիաների ցուցահանդես, որին նախատեսվում է մասնակցել անվտանգության, արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ալեքսանդր Լիտոշենկո +374 33 704 101։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 09:30-ին Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դահլիճում կկայանա «073101.00.7-ճարտարապետություն» մասնագիտության, «073101.02.7-ճարտարապետական ժառանգության վերականգնում» կրթական ծրագրով մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ առաջին շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ Նեղուցի վանական համալիրի վերականգնում:
Ժամը 09:30-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (Ալեք Մանուկյան 11) ՌԴ Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի մասնագետների մասնակցությամբ տեղի կունենա «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» թեմայով եռօրյա սեմինար՝ նախատեսված սպորտի ոլորտի կառավարիչների համար։ Դասընթացավարներ՝ սպորտային ձեռնարկատեր Վլադիմիր Վոլոշին, բրենդի ստեղծման, առաջխաղացման և սոցիալական մեդիայում կառավարման մասնագետ Իրինա Կուդերովա և տնտեսագիտության թեկնածու, Sport Communication ընկերության մարքեթինգի տնօրեն Անդրեյ Մալիգին։ Բացման խոսքով հանդես կգան ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովը։ +37491463535:
Մշակույթ
Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է մասնակցելու իր հաշվետու համերգին: Դիրիժորներ՝ Դավիթ Մարուխյան և ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ասատրյան: **Միացեք մեզ այս բացառիկ երաժշտական երեկոյին՝ վայելելու երիտասարդ տաղանդների կատարումները և դասական երաժշտության հմայքը**։