Ամբողջությամբ սատարում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին. Էմանուել Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր ստորագրելու ճանապարհին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և ուզում եմ Նիկոլին (խմբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) և Իլհամին (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) ասել, որ մենք ամբողջությամբ սատարում ենք ձեզ այդ համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։  

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին