Գյումրիում կանցկացվի «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների շարք

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մայիսի 17-ին պաշտոնապես կազդարարվի «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը․ Մտորումների թատրոնը վարպետի տուն-թանգարանում կներկայացնի «Ալագյազի մանիներ» առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի մոտիվներով: Հոբելյանական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում:

«Մշակված են տարբեր միջոցառումներ ու նախագծեր, որոնք պետք է իրականացնենք վարպետի ծննդյան 150-ամյակի շրջանակներում։ Այս պահին բոլոր համայնքապատկան կրթական, մշակութային կառույցներն իրենց ստեղծագործական խմբերով ու անհատ կատարողներով պատրաստվում են հոբելյանական մեծ միջոցառմանը, մասնավորապես ձայնագրվում են Իսահակյանի խոսքերով գրված երգերը, դրանց հիման վրա բեմադրություններ են արվում ու նկարահանվում։ Նկարչական ու արվեստի կրթօջախներում իսահակյանական մոտիվներով ու թեմաներով ստեղծագործական շարքեր են ծնվում։ Այս ամբողջը ներկայացվելու է ցուցադրությունների, համերգային բեմադրությունների, թատերական ներկայացումների, գրական քննարկումների, ինչպես նաև ուսանողական և աշակերտական ընթերցումների տեսքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումները կավարտվեն Իսահակյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին, մեծ փառատոնով՝ հետաքրքիր ձևաչափով։

Տարվա ընթացքում իսահակյանական միջոցառումները տարբեր ձևաչափերով կիրականացվեն նաև նկարչական դպրոցում, մանկապատանեկան արվեստի պալատում, երաժշտական և արվեստի դպրոցներում, տիկնիկային թատրոնում, երիտասարդական պալատում։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ևս  ունի առանձին միջոցառումների ցանկ և մասշտաբային նախագծեր։

Հայերեն فارسی

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ