Մայիսի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Անոնս 

16 Մայիսի 

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ից ԱԺ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները ` հետեւյալ ժամանակացույցով.

Ժամը 10:00-10:20 - ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն 
Ժամը 10:20-10:40 - ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
Ժամը 10:40-11:00 - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64) Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան,   ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյան, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյան: Կներկայացվեն թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը և այլն: Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-24:00-ը, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին: Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով: ՀՀ ԿԳՄՍՆ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:00-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի ավանդույթ դարձած «Նեյրոգիտության շաբաթ»-ը (Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարան, մուտքը՝ Հերացի փողոցից, Լաբորատոր մասնաշենք առաջին հարկ): Չորսօրյա միջոցառումը կմիավորի նեյրոգիտության ոլորտի առաջատար մասնագետներին, երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին։ Շաբաթի շրջանակում ԵՊԲՀ-ում ՔՈԲՐԵՅՆ տարեկան գիտաժողովի և «Սթրես և վարքագիծ» Նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության 31-րդ միջազգային տարեկան համաժողովի ընթացքում տեղի կունենան գիտական տարբեր միջոցառումներ:

Մամուլի ակումբներ

Ժամը 10:30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա պատմ. գիտությունների դոկտոր, մի շարք գիտական աշխատությունների, այդ թվում՝՝ «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» գրքի հեղինակ Ստեփան Ստեփանյանցի ասուլիսը՝ «Պատմական քաղաքականության փոխակերպումը ժամանակակից Հայաստանում» թեմայով։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանում տեղի կունենա #հանրային դասախոսություն՝ «Խորհրդային կլիշեներից դեպի լրագրության երկու աշխարհ» խորագրով։ Լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը կներկայացնի խորհրդային մամուլի յուրահատկությունները, կխոսի մամուլի ձևավորման ճանապարհների մասին՝ համադրելով հայաստանյան և բրիտանական լրագրության ավանդույթներն ու առանձնահատկությունները։ Ինչո՞ւ էր խորհրդային մամուլը կլիշեների վրա կառուցված։ Ինչպե՞ս ծնվեց «նոր» մամուլը Հայաստանում։ Որո՞նք են տարբերությունները և ընդհանրությունները հայ և բրիտանական լրագրության միջև։ Հեռ. 033 62 35 13:

Ժամը 15:00-ին Նկարիչների միությունում կկայանա Արեն Հակոբյանի ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի ժանրը ծաղրանկարներ է, և շատ տարբերվող ու լավ ցուցահանդես է լինելու։ Հեղինակը Արեն Հակոբյանն է՝ 15 տարեկան։ 098811852: 

Ժամը 18:30-ին Ազգային պաըտկերասրահում կներկայացվի Վանո Խոջաբեկյանին նվիրված ցուցահանդես։ 

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը