ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանում կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից՝ ընդգծելով, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ:

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文