Թուրքիա

Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին. Reuters

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին կայանալիք բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։ 

Պաշտոնյան այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության կազմը, որի մեջ չէր մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է մեկնել Թուրքիա, եթե այնտեղ լինի Պուտինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել էր անձամբ հանդիպել Ստամբուլում։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ բանակցություններ կկայանան Դոլմաբահչե պալատում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում