ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Չինաստանի մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություններ են տարածել ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունը, այնպես էլ Ֆինանսների նախարարությունը։ 

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել իրանական և չինական 6 ֆիզիկական անձ և 12 կազմակերպություն։

«Պատժամիջոցների ցուցակին ավելացված անձինք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր կապալառուների, որոնք օգնում են Իրանին արտադրել ածխածնային մանրաթել, որն անհրաժեշտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու համար», - ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Իրանի կողմից առաջադեմ բալիստիկ հրթիռների արտադրությունն «անընդունելի սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների և տարածաշրջանային կայունության համար»։

«Միացյալ Նահանգները չի կարող Իրանին թույլ տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակել», - ասել է Բեսենթը, որի խոսքը մեջբերվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ այս միջոցները մասն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության նախագահական հուշագրի, որով առավելագույն ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և զրկելու ԻՀՊԿ-ին և նրա «ահաբեկիչ պրոքսիներին ապակայունացնող գործողությունները պահպանելու համար անհրաժեշտ ռեսուրսներից»։ 

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Կողմերը պատրաստվում են քննարկումների հաջորդ փուլին։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը կայացել էին Օմանում (ապրիլի 12-ին և 26-ին), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 19-ին, Հռոմում: Բանակցություններին իրանական կողմից մասնակցում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում