Մայիսի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա Կայուն զարգացման համաժողով Հայաստանում.․կամուրջ Բրազիլիայում կայանալիք COP 30-ի և Հայաստանում կայանալիք COP 17-ի միջև: Քանի որ միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025թ. համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025թ. նոյեմբերի 10-21) և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) 2026 թ. աշնանը, այս նշանակալի պահը պահանջում է միավորված տեսլական, ինտեգրված գործողություններ և միջսահմանային համագործակցություն։ Բացման խոսք՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովա: Բացման ելույթներ՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, ՀՀ ԱԳՆ, բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյան:

Ժամը 10:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը։ Թեմա. առաջին դասարանցիների հայտագրում և ընդունելություն, ուսումնական տարվա ավարտ՝ Վերջին դաս, ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքներ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:30-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում (Դավիթ Անհաղթ 10) կկայանա «Նոր սերնդի ֆինանսիստների համաժողով. մտածողություն, փորձ, նորարարություն» խորագրով միջբուհական միջոցառումը։ Համաժողովի բանախոսների թվում են՝ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյան, Galaxy Group-ի Ստրատեգիայի և իննովացիաների տնօրեն Էդգար Կարապետյան, Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյան, Easy Pay-ի ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյան, «Կալիբրի Գրուպ» ՍՊԸ հիմնադիր, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ Ռուստամ Գրիգորյան: 094 69 69 50:

Ժամը 10:00-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) կկայանա ԵՊՀ շրջանավարտների ֆորումի բացման արարողությունը։ Երկօրյա ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ՊՆ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մայիսի 15-ին կենտրոնական մասնաշենքում գործելու է նաև ցուցահանդես՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 106-ամյակին։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիրը մերժվել է» թեմայով։ Բանախոսներ՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում