Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։

«Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր է.... Ես չգիտեմ, թե արդյոք նա այնտեղ կլինի, եթե ես այնտեղ չլինեմ։ Մենք դա կպարզենք», - նշել է նա։

Թրամփը հայտնել է, որ մայիսի 15-ին, երբ Ստամբուլում նախատեսվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, նա արդեն իսկ ծրագրել էր այց ԱՄԷ։ 

«Մենք ունենք շատ հագեցած գրաֆիկ։ Հիմա դա չի նշանակում, որ ես չէի անի դա շատ կյանքեր փրկելու համար, ապա վերադառնայի», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկա կլինի մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ առաջարկել էր Վլադիմիր Պուտինին անձամբ հանդիպել Ստամբուլում։ Կրեմլը դեռ չի հայտարարել Ստամբուլ մեկնող պատվիրակության կազմը։

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին Սաուդյան Արաբիա այցով մեկնարկել է երկրորդ նախագահության ընթացքում իր առաջին մեծ ուղևորությունը։ Նա մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայից մեկնել է Կատար, որը նրա մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։  

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում