Մայիսի 14-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին կշարունակվի ԱԺ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու ծրագրի արդյունքները։

Ժամը 15:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում /Ամիրյան 2/ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» (ReMMAr) ծրագրի շրջանակում կկայանա մեդիայի ներկայացուցիչների աշխատաժողով: ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում միգրացիայի կառավարման ոլորտում ի հայտ են գալիս նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Դրանց արձագանքելու կարևոր գործիքներից մեկն արդյունավետ հանրային հաղորդակցությունն է։ Դասընթացը կազմակերպվել է՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կարևոր դերը միգրացիոն թեմաների լուսաբանման գործում և հիմնվելով մեդիա ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում վերհանված մասնագիտական կարիքների վրա: Դասընթացը կվարի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ 

Մամուլի ակումբներ 

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։ Ինչպե՞ս են ցրտերն ու եղանակի կտրուկ փոփոխությունները ազդում առողջության և հիվանդացության մակարդակի վրա, կենսանվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների համար ի՞նչ նոր մարտահրավերներ սպասվում առաջիկա տարիներին, մետապնևմովիրուսային վարակի հետ կապված ի՞նչ իրավիճակ է տիրում ԵԱՏՄ երկրներում։ Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում