Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Մայիսի 13-ին Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր Ռիադում նրան դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը։ Ավելի ուշ նախատեսվում է նրանց պաշտոնական հանդիպումը։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում, որտեղ նախատեսվում է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ելույթը։ 

Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Այս շաբաթ Թրամփը նաև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ մեկնելու նախաշեմին Վաշինգտոնը հայտարարել է այդ երկրին ավելի քան 1,4 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։ 

Հայերեն ქართული Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան