Հայաստան

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ շրջանառության մեջ դնելով մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որի նպատակն է արդյունավետորեն պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու տարածված երևույթի դեմ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի։

«Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սահմանել 15 միլիոն դրամ բազային տուրք, որը համարժեք է այն գումարին, որը ներկայումս 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիները վճարում են՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Քրեականացնել բժշկական փորձաքննությունից կամ նմուշների ներկայացումից հրաժարվելը, երբ դա արվում է զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խնդիրներով պայմանավորված և հրաժարվում են փորձանմուշ տալուց կամ որևէ կերպ խոչընդոտում են, առաջարկում եմ դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքերը նույնպես հնարավորինս քիչ լինեն»,- ընդգծեց Սարգսյանը։

Բացի այդ, պատգամավորն առաջարկում է կառավարության որոշումների փոփոխմամբ որոշ առողջական խնդիրների դեպքում նախատեսել ծառայության սահմանափակումներով զորակոչ, այլ ոչ թե լիարժեք ազատում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում