Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին

3 րոպեի ընթերցում

Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: 

Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով: 

«Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական վարույթներ ունենք: Մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք: Եվ Քննչական կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք: Այն դեպքերով, որոնցով հանցավոր խմբի անդամների որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանում, ունենք լավ արդյունքներ, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք և ավարտված վարույթներ ունենք: Սակայն այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս»,–ասաց Պողոսյանը:  

Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում բացահայտել են նաև դեպքեր, երբ այլ պետություններում կատարված հանցագործությունների դերակատարները նաև ՀՀ քաղաքացիներն են:  

«Մեզ համար առաջնային խնդիր էր այնպիսի մեխանիզմներ մշակելը, որ կանխենք հետագա խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որ հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները»,–ասաց կոմիտեի նախագահը: 

ՔԿ նախագահը ԿԲ նախագահին միջնորդագիր է հասցեագրել, որ այնպիսի գործիքակազմ ու մեխանիզմներ մշակվեն, որ խարդախները հնարավորություն չունենան քաղաքացիներից գումարներ հափշտակել: Ուսումնասիրությունը ցույց  է տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում են մի քանի բանկերի միջոցով:

Պողոսյանի խոսքով՝ միջնորդագրի քննարկման արդյունքում հանձնաժողով է ձևավորվել, որը հիմա աշխատում է: 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 6–ին հայտնել էր, որ վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են:  

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը