Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում  կշարունակվի Ազգային ժողովի նիստը։ 

Ժամը 14:00-ին Ազգային ժողովում կկայանա մամուլի ասուլիս՝ կներկայացվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ոլորտի բարեփոխումներին։

Պետական կառույցներ 

Ժամը 10։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի ասուլիսը։ 

ԹԵՄԱ- Մայիսը մելանոմայի դեմ պայքարի ամիս․ իրազեկման արշավ, կանխարգելման աշխատանքներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ 

Ժամը 09։00-ին Երևանի Մարիոթ Քորդյարդ հյուրանոցի «Բոլրում» սրահում /հասցե՝ Տերյան 5/ տեղի կունենա Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կլիմայական խոստում» նախաձեռնությունների փորձի փոխանակման չորրորդ համաշխարհային աշխատաժողովի մեկնարկի միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ «Կիլիմայական խոստումը» գլոբալ նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության և իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աջակցելով Փարիզի համաձայնագրով ստանձնած «Ազգային սահմանված ներդրումների» իրականացմանը։ Այս տարի աշխատաժողովը կծառայի որպես գիտելիքի փոխանակման հարթակ՝ համախմբելով Հայաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Թունիսի, Ուզբեկստանի, Վիետնամի, Եմենի կառավարությունների և ՄԱԶԾ գրասենյակների ներկայացուցիչներին: Մասնակիցները կկիսվեն իրենց պատկերացումներով, կքննարկեն մարտահրավերներն ու հնարավորությունները և կնշեն «Կիլիմայական խոստում» նախաձեռնության շրջանակներում ձեռքբերումները: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (ՆՈՒԱՍԱ) կկայանա հետազոտական-պրակտիկ կոնֆերանս, նվիրված՝ մեծ պատմամշակութային և բնական տարածքների արդյունավետ կառավարմանը, որոնք ներառված են կամ թեկնածու են ՎՇՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Քննարկման կենտրոնում կլինի եզակի հայկական համալիր՝ «Տաթևի վանական համալիրվածքը և Վоротանյան կիրճի տարածքները», որը 1995 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում։ Կոնֆերանսը կդառնա արտադրողական միջազգային երկխոսության հարթակ և կարևոր քայլ՝ Տաթևի վանական համալիրվածքի տարածքի պաշտոնական նոմինացիայի ճանապարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն։ Կոնֆերանսը կազմակերպվում է «301. մասնագիտական երկրագործություն» և «Ամարյան եղբայրներ» հիմնադրամների աջակցությամբ՝ համագործակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։ +374 91 366 114:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Սկոչով փակել են բերանը ու ծեծել. հերթական խոշտանգումը ոստիկանությունում» թեմայով։ Բանախոսներ՝ Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյան, բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյան, իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանց:

Հայերեն Русский

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի