Մայիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը։ Կմասնակցեն ավելի քան 70 պատվիրակ՝ 34 պետությունից։ Քննարկվելու են Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ դատավորների միության նախագահը, Դատավորների միջազգային միության (IAJ) և Դատավորների եվրոպական միության (EAJ) նախագահները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք: 099 60 40 61:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:00-ից Երևանի պետական համալսարանում (Ալեք Մանուկյան 1, գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ) «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է քաղաքացիական կրթության գործիքների տարածմանն ուղղված տոնավաճառ, որը կրում է «ToolGather» անվանումը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև պանելային քննարկում «Քաղաքացիական կրթությունը և ինքնությունը Հայաստանում» թեմայով, ինչպես նաև՝ թեմատիկ աշխատարաններ։ 095 00 52 65:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Ո՞վ է համարվում «անհայտ կորած». երկար սպասված օրինագիծ՝ թերություններով» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Հաղթանակի 80-ամյակ. ի՞նչ միջոցառումներ է անցկացրել «Ծառուկյան» հիմնադրամը Հայաստանում» թեմայով: Այս տարի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել և անցկացրել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք: Կատարված աշխատանքի բոլոր մանրամասներին կպատմի Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Կարինե Ալավերդյանի «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023 թթ.» գրքի շնորհանդեսը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում