5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 մայիս, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի ասուլիսը։ Թեմա. ավարտվում է 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը․ ԳԹԿ-ի դիտարկումները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին «The Alexander» հյուրանոցում (Աբովյան փողոց 3/4) կկայանա «Wizz Air» ավիաընկերության բացառիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ավիաընկերությունը կներկայացնի կարևոր հայտարարություն: Բանախոս՝ «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշներ: Տևողությունը՝ 2 ժամ: Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը: Account Manager Rima Sarukhanyan, +995 568 77 84 15
Ժամը 15:00-ին «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը կազմակերպում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հիշում ենք մեր նախնիների սխրանքը» խորագրով միջոցառում, որին կմասնակցեն «Ռուսաց լեզվի եւ մշակույթի» կենտրոնների 200 սաներ։ Միջոցառման ծրագիրը ներառում է անմար կրակի մոտ ծաղիկների խոնարհում, ինչպես նաև կենտրոնների սաների կողմից փոքրիկ ելույթիներ: +374 98 220 556:
Ժամը 16:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (Ամիրյան 1) «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հրավիրում է Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի՝ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի շնորհանդես-քննարկմանը: Հեղինակների հետ քննարկումից հետո նախատեսված է հարց ու պատասխան: Միջոցառումը կընթանա հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրի շրջանակում: Շնորհանդեսից հետո կլինի գրքի մակագրում և սուրճի հյուրասիրություն: +374 93 316688
Ժամը 16:00-ին Հալաբյան 65/5 հասցեում «ռեԱրմենիա» հիմնադրամը կազմակերպում է «AI քեզ բան» ԱԲ կրթական շարժման բաց դռների օր՝ ինչպես բոլոր լրատվամիջոցների, այնպես էլ հետաքրքրվող անձանց համար։ Ուշադրություն. միջոցառումը լուսաբանող լրատվական գործակալությունները նվեր կստանան հատուկ լրագրողական աշխատանքի համար մշակված ԱԲ կուրսի անվճար մասնակցության հնարավորություն: «ռեԱրմենիա» հիմնադրամը սիրով հրավիրում բաց դռների օրվան՝ հատուկ նվեր պատրաստելով հե՛նց ձեր թիմի համար։ +374 94 42 07 07:
Մամուլի ակումբներ
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերային: Մայիսի 8-ին Երևանի Կինոյի տանը և մայիսի 17-ին Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի կունենա Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերան: Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված ֆիլմը պատմում է օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին, որը ձախողեց Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը: «Մարտական եղբայրություն» ֆիլմով սկսվում է Հայրենական մեծ պատերազմի հայազգի անհայտ հերոսներին նվիրված վավերագրական ֆիլմերի շարքը: Կատարված աշխատանքի բոլոր մանրամասների և այն հերոսների մասին, որոնց նվիրված կլինեն շարքի հետագա ֆիլմերը, կպատմեն՝ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանը, ֆիլմի պրոդյուսերն ու «ձայնը»՝ Ռուբեն Փաշինյանը:
Մշակույթ
Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա գրականագետ Ֆելիքս Մելոյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: