Մայիսի 6-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 մայիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հրավիրում է մասնակցելու Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկման հարցերին նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպման բացման նիստին: Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ներդրող-պետություն վեճերի լուծման բարեփոխումներով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի շրջանակներում: Հանդիպումը կկայանա օտարերկրյա պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և իրավաբանական ոլորտի փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն Կենտրոնի ստեղծման և դրա կառուցվածքի հարցերը։ Խնդրում ենք լրագրողներին ներկայանալ մինչև 09:30՝ հաշվի առնելով, որ հանդիպումը մեկնարկելու է ժամը՝ 10։00։

Ժամը 12:00-ին «Դվին» հյուրանոցի «Թոռնիկ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանն ընդառաջ: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, աշխարհի եւ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոս և Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյան։ Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում մայիսի 7-11-ը։ Առաջնությանը մասնակցելու են մոտ 1000 մարզիկներ՝ 54 երկրից։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ լրագրողական բեյջով և անձը հաստատող փաստաթղթով: +374 41 51 57 00: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ, 592592 (ներքին 0702):

Ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Չարենցի 15) տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» (հեղինակներ՝ Գ.Աթանեսյան, Մ.Գալստյան, Գ.Հակոբյան, Լ.Անգելուշ) վերտառությամբ գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։ ՀՀ ԳԱԱ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Gallup International Association»-ի գրասենյակում /Բաղրամյան 2, բն.28/ տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն քաղաքական զարգացումների, իշխանափոխության տարբերակների, իմպիչմենտի նախաձեռնության, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «ՔաղաքաՏփարան» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: + 374 10 540827, + 374 94 447799:

Ժամը 12:00-ին կկայանա Ամերիաբանկի նոր՝ «Աջափնյակ» մասնաճյուղի /Աջափնյակ վ/շ, Մազմանյան 1, «Գարաժ մաստերս մոլ»/ պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: 093667095:

Մամուլի ակումբներ

Ժամը 15:00-ին Սպուտնիկ մամուլի կենտրոնում կկայանա «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության ասուլիսը: Մայիսի 9-ին «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Երևանի Հաղթանակի զբոսայգում կանցկացնի ավանդական երթ դեպի Անմար կրակ: Ինչպե՞ս է այս տարի անցկացվելու երթը, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու Երևանի Հաղթանակի զբոսայգում։ Այդ մասին կպատմեն ակցիայի կազմակերպիչները՝ «Անմահ գունդ արտերկրում» ՀԿ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը եւ ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

Մշակույթ

Ժամը 12:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի համերգից առաջ կկայանա մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ Hooverphonic խմբի մենակատարներ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյան, ՀՀ-ում Բելիգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնք, Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյան:    

Ժամը 16:00-ին Թումո Երևանում կանցկացվի փակ, բացառիկ հանդիպում Hooverphonic բելգիական աշխարհահռչակ բենդի և Թումոյի ուսանողների միջև։ Միջոցառումը ներառում է երիտասարդ թումոցիների կողմից Hooverphonic-ի երգերի կատարում, հարցուպատասխան և անկաշկանդ շփում՝ ստեղծարար կրթական միջավայրում։ Միջոցառումը փակ է միայն թումոցիների համար, սակայն մեդիայի մուտքն ազատ է՝ լուսաբանման նպատակով։  

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում